Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հարցազրույց Քաղաքականություն

Քիչ էր մնում՝ Ալեն Սիմոնյանը ներողություն խնդրեր, որ ցեղասպանության ենք ենթարկվել․ Տ․Հայրապետյան (տեսանյութ)

«Ելնելով պետքարտուղարության հրապարակումներից՝ ակնհայտ է, որ հայկական կողմը համաձայնել է Արցախը ճանաչել Ադրբեջանի կազմում և այնտեղ ապրող հայերին տալ էթնիկ փոքրամասնության կարգավիճակ»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը՝ անդրադառնալով ԱՄՆ-ում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների քառօրյա բանակցություններին։

Տ․Հայրապետյանը կասկածում է, որ ԱՄՆ-ն իր ստորագրությունը կդնի այն փաստաթղթի տակ, որի տակ կստորագրեն Հայաստանն ու Ադրբեջանը, ինչպես Ռուսաստանն է ստորագրել 2020թ․ նոյեմբերի 9-ի հայտարարության տակ․ «Եթե ՀՀ-ն գնա զիջումների և փաստաթուղթ ստորագրի, կասկածում եմ, որ ԱՄՆ-ը ստորագրի դրա տակ ու դառնա դրա իրագործման երաշխավորը»։։

Տ․Հայրապետյանը նաև վստահ է, որ բանակցություններում Իլհամ Ալիևը չի համաձայնի դուրս գալ ՀՀ տարածքներից։ «Թղթերը խաղաղություն չեն բերում, խաղաղության բերում են երկարաժամկետ գործընթացները, երկու երկրների քաղաքական կամքը և հարաբերությունները կարգավորելու ցանկությունը։ Երբ նայում եմ Ադրբեջանի վարած քաղաքականությանը, ինձ համար հստակ է, որ Ադրբեջանը պատրաստ չէ գնալ մեզ հետ խաղաղության։ Մենք պետք է պատրաստվենք դիմակայելու հնարավոր ռազմական ագրեսիաներին»,- հավելեց նա։

Անդրադառնալով Թուրքիայում ԱԺ նախագահի հայտարարություններին՝ ասաց, որ «քիչ էր մնում, Ալեն Սիմոնյանը ներողություն խնդրեր, որ մենք ցեղասպանության ենք ենթարկվել»։

 

Մանրամասները՝ տեսանյութում։