Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Զորքերի հետքաշման, տարածքային ամբողջականության ճանաչման, գերիների եւ վիզաների գործընթացների մասին (տեսանյութ)

 

«Մեկ-երկու կետ կա, որտեղ հայկական զորքերն են սահմանային տարածքներում, շատ հստակ սահմանազատում և սահմանագծում պետք է լինի» Եվրոպայի օրվան և Եվրոպական միություն – Հայաստան հարաբերություններին նվիրված մամուլի  ասուլիսի ժամանակ նշեց ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը՝ անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանային խնդիրներին։

Վիկտորինը խնդիրների լուծման համար կարևորեց երեկ Բրյուսելում տեղի ունեցած Փաշինյան-Ալիև և Շառլ Միշել հանդիպումը «Հուսով եմ, որ երեկվա հանդիպումը շատ թարմ  նկարագիր է տվել բոլոր քննարկվող հարցերին: Մի շարք հարցեր հետագա քննարկման կարժանանան այլ մակարդակներում: Հուսով եմ՝ շուտով կհանգենք որակյալ լուծման, և սա էլ կհանգեցնի հարգանքի տարածքային ամբողջականության նկատմամբ, ինչը ենթադրում է զորքերի հանում»,-ասաց նա:

Մանրամասները՝ տեսանյութում։