Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հարցազրույց Քաղաքականություն

Հանդիպումից հետո ռուսներն Ալիևին կասեն, կրակի, որ Զանգեզուրի միջանցքը բացես մեզ համար․ Ս․Գրիգորյան (տեսանյութ)

«Ես Հայաստանի իշխանություններին կոչ եմ անում Ադրբեջանի հետ բանակցելու համար մայիսի 19-ին չգնալ Ռուսաստան։ Բայց եթե գնում են, մերոնք պիտի պատասխան տան հասարակության առջև, քանի որ անմիջապես հետո Ալիևը կկրակի մեր վրա։ Ռուսներն ասում են, շարունակի կրակել, որ Զանգեզուրի միջանցքը բացես մեզ համար։ Եթե 19-ին գնանք ՌԴ, կթուլացնենք ԵՄ գիծը, որն ուժեղանում է, և մեզ համար դրական է»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը՝ անդրադառնալով հայ-ադրբեջանական բանակցություններին։։

Ինչ վերաբերում է Բրյուսելում մայիսի 14-ին տեղի ունեցած բանակցություններին և դրանից հետո ԵԽ նախագահ Շառլ Միշելի հայտարարությանը, քաղաքագետն ասում է, թե այդ տեքստում Արցախի ժողովրդի իրավունքներին և անվտանգության վերաբերող հատվածը ԼՂ հայերին պայքարելու հնարավորություն է տալու։

Մանրամասները՝ տեսանյութում։