Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

1 տոննա կոկաինը ենթադրաբար մաքսային հսկողության գոտով անցել է.ի՞նչ սխեմա է գործել կոկաին ներմուծելիս (տեսանյութ)

ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյան, անդրադառնալով ԱԱԾ-ի կողմից հայտնաբերված՝ Հայաստան ներմուծված «կոկաին» տեսակի շուրջ 1 տոննա քաշով թմրամիջոցի դեպքին, նշեց, որ դեպքի առնչությամբ մանրամասներ չի կարող հայտնել, և որ ձեռնպահ կմնա որևէ մեկնաբանությունից, բայց կարող է ասել՝ ինչպես է սխեման գործել:

«Տարբեր երկրների մաքսային մարմինները մշակում են ռիսկերի համակարգեր, ալգորիթմներ, որոնց հիման վրա պետք է վեր հանեն, թե որ կոնտեյներն են կամ որ բեռնատարն են ստուգում: Բնականաբար, դրա մասին գիտեն նաև մաքսանենգ ճանապարհով այս կամ այն ապրանք տեղափոխող ընկերությունները, և իրենք էլ կիրառում են տարբեր մեխանիզմներ»,- ասաց նա: