Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Երևան-Սևան ճանապարհին քարով բարձված բեռնատարը արգելափակվել է փոսում

Մայիսի 28-ին, ժամը 15:25-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ որ Երևան-Սևան ավտոճանապարհից «Սևան» ՔԿՀ տանող գրունտային ճանապարհին բեռնատարը (քարով բարձված) արգելափակվել է փոսում․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
 
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Փրկարարները «ZIL» մակնիշի բեռնատարը (վարորդ՝ Ն․ Գ․) դուրս են բերել արգելափակումից: