Բացել լրահոսը Փակել լրահոսը
45
A A
Մշակույթ Հասարակություն

Ադրբեջանցիները ավերել են Հալիվորի կամուրջը Հադրութում

Ադրբեջանցիները ավերել են Հալիվորի կամուրջը Հադրութում․ գրել է «Կովկասի ժառանգության մշտադիտարկում» (“Caucasus Heritage Watch” ) կայքը՝ հրապարակելով արբանյակային լուսանկարներ։

Կամրջի մասին տեղեկությունները համեստ են: Համաձայն կամրջի հոսքընթաց ճակատին ագուցված սալի վրա փորագրված շինարարական 7 տողանի արձանագրության (Կարապետյան 2009, 104)` կառուցվել է 1835 թվականին. «Յիշատակ է/կարմուջըս Յարու/թիւն որդի Գեվ|որքի, շինեցի իմ/ծնօղաց, օվ անցնի / ա[ստուա]ծ ողորմի ասի/ ։ՌՄՁԴ։ (1835)» (նկ. 3):

Այն Իշխանագետի և նրա վտակների վրա կառուցված 6 կամուրջներից մեկն է, որոնցից չորսն անխափան պահպանվում և գործում էին մինչև Արցախյան երկրորդ պատերազմը: Կամուրջն իրար է կապել Տումի և Մեծ Թաղեր գյուղերը: