Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Մարզեր

Վարորդները կհամբերե՞ն (տեսանյութ)

Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը կրկին անգամ տեղեկացնում է, որ Օձունի խաչմերուկի վերականգնման և բարելավման աշխատանքների շրջանակներում իրականացվում են հենապատերի բետոնացման աշխատանքներ։ Ճանապարհաշինական աշխատանքներով պայմանավորված՝ հունիսի 16-ից մինչև հուլիսի 31-ը՝ առավոտյան ժամը 07.00-ից 19.00-ի հատվածում, Մ-6, Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ճանապարհի Օձունի խաչմերուկի տեղամասում հնարավոր է ժամանակ առ ժամանակ ճանապարհի փակում 10-15 րոպե ինտերվալով։

Դեպարտամենտը հայցում է երթևեկության մասնակիցների ներողամտությունը։ Իսկ վարորդներից շատերի նյարդերն արդեն տեղի են տալիս քանի որ ճանապարհաշինական աշխատանքներով պայմանավորված ստիպված են սպասել ինչպես Սարահարթի ճանապարհին,այնպես էլ Օձունի հանգույցում: