ԱՄՆ-ն կշարունակի աջակցել Հայաստանի և Ադրբեջանի ջանքերին՝ խաղաղության գործընթացն առաջ մղելու համար
Աջակցիր «Ա1+»-ինԱՄՆ-ին խրախուսում են Հայաստանի և Ադրբեջանի՝ խաղաղության գործընթացում արդյունավետորեն ներգրավվելու վերջին ջանքերը, և Վաշինգտոնը կշարունակի աջակցել նրանց այդ գործում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը:
Մեթյու Միլլերը հայտնել է, որ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը երկու երկրների արտգործնախարարների հետ հանդիպել է ինչպես առանձին, այնպես էլ եռակողմ ձևաչափով՝ յուրաքանչյուր հանդիպման ժամանակ ընդգծելով, որ ուղիղ երկխոսությունը խնդիրների լուծման և տևական ու արժանապատիվ խաղաղության հասնելու բանալին է:
Ավելի վաղ ՀՀ ԱԳՆ-ից «Արմենպրես»-ին տեղեկացրել էին, որ Միրզոյան-Բլինքեն հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանն առնչվող հարցեր, անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին: