Բացել լրահոսը Փակել լրահոսը
358388644_220381537624623_9027895788559137586_n
A A
Հասարակություն

Արագած գյուղում՝ «Ճլի գյոլ» կոչվող հատվածի մոտակայքում, ավտոմեքենան արգելափակվել է ցեխակույտի մեջ

Հուլիսի 9-ին, ժամը 13:17-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արագած գյուղում՝ «Ճլի գյոլ» կոչվող հատվածի մոտակայքում, ավտոմեքենան արգելափակվել է ցեխակույտի մեջ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենան։