Այս գնով խաղաղություն մեզ պետք չէ․ ցանկացած զիջողական որոշում առոչինչ է․ Պետնախարար (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՌուսական կողմի արձագանքը համաժողովրդական շարժմանն ի պատասխան ու ի ընդառաջում էր։ Համոզված եմ՝ ամենակարճ ժամկետում մենք ստանալու ենք բազմաթիվ արձագանքներ, ի վերջո կոչերը և միջնորդությունները վերածվելու են գործնական քայլերի։
Ստեփանակերտում հանրահավաքի ժամանակ հայտարարել է ԱՀ պետնախարար Գուրգեն Ներսիսյանը․
«Միաժամանակ ականատես ենք լինում, որ տարբեր հարթակներում արվում են հայտարարություններ, որ մենք ունենք ամենատարբեր բացթողումներ բանակցային այս կամ այն գործընթացներում, որոնց ներգրավված է Հայաստանի Հանրապետությունը։
Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը սակարկման առարկա չէ։ Արցախի ժողովուրդը ինքնորոշման իրավունքը վաստակել ու այն իրացրել է։ Արցախի ժողովրդի ճակատագրի տերը Արցախի ժողովուրդն է, և Արցախի ժողովրդի անունից արվող ցանկացած զիջողական հայտարարություն, ցանկացած զիջողական որոշում առ ոչինչ է»։