Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Երևանում գիշերային լույսերը մեկ ժամ ավելի երկար կվառվեն (տեսանյութ)

Երևանյան գիշերային լուսավորությունը մեկ ժամով կերկարացվի: Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ քայլեր են ձեռնարկվում արդեն հաջորդ տարվանից արտաքին լուսավորության ցանցը ողջ գիշեր վառ պահելու համար:

*** Մայրաքաղաքում վորքաութ (workout) մարզաձևը զարգացնելու նպատակով բոլոր վարչական շրջաններում կկառուցվեն մարզաsարքերով հագեցած հատուկ մարզահրապարակներ: Ընդհանուր առմամբ շահագործման կհանձնվի 24 բակային տարածք:

*** Շինբարեկարգման ծրագրերով ընթացիկ տարում մայրաքաղաքում շուրջ 60 թեքահարթակ կկառուցվի: Հանձնարարվել է գործընթացն իրականացնել՝ պահպանելով համապատասխան նորմերը:

*** Մեկնարկել են Թամանյանի արձանին հարակից տարածքի բարեկարգումը:

*** Մյասնիկյան պողոտայում խցանումները մեղմելու նպատակով կատարվել են ուսուսումնասիրություններ: Հաշվի առնելով միջազգային փորձը՝ նախատեսվում է ձեռք բերել հատուկ տեխնիկա, որը հնարավորություն կտա ծանրաբեռնված երթևեկության ժամերին լրացուցիչ գոտի ավելացնել հանդիպակաց ուղղության հաշվին՝ տեղաշարժելով բաժանիչ գոտում տեղակայված պատնեշները:

*** Հասարակական տրանսպորտի համար երթևեկելի նոր գոտիներ ներդնելու նպատակով նախատեսվում է փոփոխել Գարեգին Նժդեհի փողոցի երթևեկությունը: Այստեղ ևս կառանձնացվեն ավտոբուսային գծեր: Փողոցն ընտրվել է՝ հաշվի առնելով հասարակական տրանսպորտի 21 երթուղիների սպասարկումն ու երթևեկության խտությունը: