A
A
ՀԱՊԿ ուժերի առկայությունը սահմանային գոտում կայունություն կմտցնեին, սակայն․․․․ (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանի և Ադրբեջանի սահմանին Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) առաքելության տեղակայումը կնպաստի իրավիճակի կայունացմանը, ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Լեռնային Ղարաբաղը ՀԱՊԿ-ի պատասխանատվության գոտում չէ: Միևնույն ժամանակ, կազմակերպության առաքելության տեղակայումը Հայաստանում զգալի ներդրում կունենա հայ-ադրբեջանական սահմանային գոտում իրավիճակի կայունացման գործում: Գնդակը հայկական կողմում է»,- նշել է Զախարովան: