Բացել լրահոսը Փակել լրահոսը
FB_IMG_1690102844780
A A
Քաղաքականություն

Կանանց աջակցման կենտրոնի Հայտարարությունը

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԱՐՑԱԽՈՒՄ ԱՀԱԳՆԱՑՈՂ ՀՈՒՄԱՆԻՏԱՐ ԱՂԵՏԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ Հայտարարությունը բաց է միանալու համար․

Արցախը կանգնած է հումանիտար աղետի շեմին։ Արդեն 224 օր շրջափակված Արցախում նորանոր չլուծվող ու ողբերգության հասցվող խնդիրներ են առաջ գալիս։ Այս աղետալի իրավիճակը էլ ավելի է սրվել վերջին վեց շաբաթվա ընթացքում։

Հատկապես, ստեղծված պայմաններում ծանր է հղի կանանց, կերակրող մայրերի, մանկահասակ երեխաների, հատուկ խնամքի կարիք ունեցող խոցելի խմբերի վիճակը։

Արցախում աճում է հղիության վաղաժամ կորստի ցուցանիշը՝ թերսնման հետևանքով, իսկ հղի կանանց մեծամասնությունն ունի սակավարյունություն՝ դեղորայքի բացակայության պատճառով։ Առողջապահական ծառայությունները լիարժեք չեն գործում, թե՛ դեղորայքի բացակայության, թե՛ վառելիքի սակավության պատճառով։ Արցախում մեծագույն խնդիր է դարձել հիգիենայի պարագաների ձեռքբերումը, որը անմիջական ազդեցություն է ունենում հատկապես կանանց առողջության վրա։ Շարունակական էլեկտրամատակարարման, գազամատակարարման ընդհատումներին կարող է ավելանալ նաև ջրամատակարարման խնդիրը:

«Կանանց աջակցման կենտրոն» ՀԿ-ն կոչնակ է հնչեցնում Արցախում միջազգային մարդասիրական իրավունքի և մարդու իրավունքների աղաղակող խախտումների վերաբերյալ, որոնք հիմնված են ազգային ատելության վրա և ունեն էթնիկ զտումներ իրականացնելու նպատակ։ Այս առնչությամբ կոչ ենք անում մեր գործընկեր տեղական ու միջազգային կազմակերպություններին, ջանքերը մեկտեղել Արցախում ստեղծված անմարդկային իրավիճակի վերաբերյալ բողոքի ձայն հնչեցնելու ուղղությամբ։ Հայաստանի և Արցախի իշխանություններին՝ պաշտոնապես դիմել ՄԱԿ-ի պարենային հիմնադրամին և աջակցություն խնդրել։ Այլևս հապաղել չի կարելի։