Բացել լրահոսը Փակել լրահոսը
slug-114581
A A
Մշակույթ

Տեղի կունենա երիտասարդ խորեոգրաֆների երեկո (տեսանյութ)

Հուլիսի 24-ին, ժամը 19:00 «Առնո Բաբաջանյան» համերգասրահում Երևանի Թատրոնի և կինոյի պետական իստիտուտը և «Բալետ 2021» հիմնադրամը համատեղ կներկայացնեն «Ժամանակների կապը» երիտասարդ խորեոգրաֆների երեկոն:

«Ժամանակների կապը» երիտասարդ խորեոգրաֆների երեկոն «Բալետ 2021» զարգացման հիմնադրամի գեղարվեստական ղեկավար և հիմնադիր, Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի խորեոգրաֆիայի ամբիոնի դասախոս, ՀՀ ժողովրդական արտիստ՝ Ռուդոլֆ Խառատյանի նախաձեռնությունն է:

Պարարվեստի զարգացման հիմնախնդիրներից է ոչ միայն ավանդույթների պահպանումը, այլ նաև միջավայր ստեղծել՝ զարգացնելու պարարվեստը որպես ժամանակակից արտահայտման ձև ու ձևավորել հայկական խորեոգրաֆիկ մտքի ուրույն դիմապատկերը:

Բալետային արվեստում բեմադրական մտքի զարգացման, ձևավորման և կայացման երաշխավորը խորեոգրաֆն է՝ իր գաղափարներով և էմոցիոնալ շարքով:

Երիտասարդ խորեոգրաֆների երեկոն նպատակն է պարի ռեժիսուրա ուսումնական ծրագրի ուսանողների համար պայմաններ ստեղծել ինքնուրույն բեմադրություններ իրականացնել՝ իրենց մեջ բացահայտելու ստեղծագործական ջիղը և փորձեր կատարելու ձևավորել ու պարի միջոցով փոխանցել իրենց բնորոշ ուրույն ոգին և խառնվածքը՝ ընդլայնելու հայկական մտածողության հորիզոնները:

Ծրագիրը կնպաստի ձևավորելու հաջորդ սերնդի խորեոգրաֆներ, որոնք կապահովեն հայկական մտքի և գաղափարների արտացոլումը բալետում և առանձնահատուկ խորեոգրաֆիկ մտքի դիմապատկերով կդառնան համաշխարհային բալետային ընտանիքի լիիրավ անդամ: