Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Օսկանյանն իր պաշտոնավարման ընթացքում կարող էր բեկում մտցնել․Փաշինյան (տեսանյութ)

«Հայաստանի բոլոր արտաքին գործերի նախկին նախարարներն էլ կարող են նման հայտարարություններ անել։ Եթե պետք է բեկումներ մտցնեն, ապա պարոն Օսկանյանը կարող էր իր պաշտոնավարման ընթացքում մտցնել այդ բեկումը»․ այսօր մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը անդրադառնալով հարցին հարցին, թե արդյոք ինքը պատրաստ է ընդունել նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի առաջարկը, որով Օսկանյանը առաջարկում էր ինքը բանակցի և 3 ամսում բեկում մտցնել բանակցային գործընթացներում։

Քննիչչ հանձնաժողովում մանրամասն նկարագրել եմ Վարդան Օսկանյանի պաշտոնավարման շրջանում ՀՀ-ի վարած բանակցային գործընթացին՝ մասնավորապես Մադրիդյան սկզբունքներին և իմ գնահատականները չեն փոխվել․ «Ես բոլոր հայտարարություններին հետևում եմ  և եթե անկեղծ ասեմ, ապա որևէ օգտակար բան չեմ տեսնում դրանցում, առնվազն այնպիսին, որ իրագործված չէ։ Օրինակ, Վարդան Օսկանյանը հայտարարում է, որ պետք է շեշտել, որ ԼՂ-ը Խորհրդային Միության ժամանակ ունեցել է ինքնավար մարզի կարգավիճակ։ Մինչև Վարդան Օսկանյանի հայտարարությունը, նույն Եվրամիության Խորհրդի հայտարարություններում, որոնք հաջորդել են իմ հանդիպումներին Ադրբեջանի նախագահի հետ, արձանագրվել է Լեռնային Ղարաբաղի նախկին ԼՂ ինքնավար մարզի այդ եզրույթը և վերջին հանդիպման ընթացքում էլ  դա արձանագրվել է, այսինքն դա արձանագրված է հրապարակային մինչև Վարդան Օսկանյանի հայտարարությունը»։