Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Բիզնես

Բացվեց Ֆասթ Բանկի հոբելյանական՝ 30-րդ մասնաճյուղը (տեսանյութ)

 

Օրեր առաջ Երևանի սրտում՝ Թումանյան 24 հասցեում բացվեց Ֆասթ Բանկի հոբելյանական՝ 30-րդ մասնաճյուղը։ Ամբողջովին նոր կոնցեպտ, նոր մոտեցում, սպասարկման նոր որակ։

Թումանյան մասնաճյուղը ինչպես մյուս 29 մասնաճյուղերը՝ աշխատելու է 24/7 գրաֆիկով, որպեսզի հաճախորդները ցանկացած ժամի հնարավորություն ունենան օգտվելու բանկային ծառայություններից։

Նոր մասնաճյուղում Ֆասթ Բանկը հաճախորդներին կառաջարկի Հայաստանում և տարածաշրջանում միակ` ամբողջովին ավտոմատացված պահատուփերի համակարգը։ Այն հաճախորդներին հնարավորություն կտա առանց բանկի աշխատակցի ուղեկցության օգտվելու պահատուփից՝ ապահովելով առավելագույն գաղտնիություն և անվտանգություն։

Թումանյան մասնաճյուղն ունի տարբերվող դիզայն, որն աչքի է ընկնում միանգամից։ Մասնաճյուղի ինտերիեր դիզայնը մշակելիս խնդիր էր դրված՝ ստանալու նորարարական բանկի կոնցեպտ, որտեղ հաճախորդն իրեն հարմարավետ և խիստ բանկային միջավայրից դուրս կզգար։ Բանկի նորարարական կոնցեպտը փոխանցելու համար առանձնացվել էր 4 հիմնական բառ՝ արագ, վստահելի, խելացի, պարզ։ Արագությունը ներկայացվել է գունային անցումներով՝ վիզուալ շարժում, դինամիկա, ինչպես նաև թրենդային շունչ հաղորդելու նպատակով։ Ապակիների միջոցով փոխանցվում է Բանկի թափանցիկությունն ու ցույց տալիս վստահելի լինելը։ Խելացի բառն ընդգծվել է լուսային լուծումներով և թվային էլեմենտներով, իսկ պարզությունն ամփոփված է սրահում գերակշռող սպիտակի մեջ։

«Այս կոնցեպտը բավականին երկար ժամանակ ենք մշակել, լավագույն փորձը ներդնելու համար աշխատել ենք յուրաքանչյուր դետալի վրա, համագործակցել ինտերիեր դիզայնի մեծ թիմի հետ։ Արել ենք ամեն բան, որպեսզի ինքնատիպ, տարբերվող միջավայր ստանանք։ Թումանյան մասնաճյուղը նախատիպային մասնաճյուղ է ու Ֆասթ Բանկի 29 մասնաճյուղերը ևս շատ կարճ ժամանակահատվածում կձևափոխվեն և այս ոճը կունենան», -նշել է Ֆասթ Բանկի Մարքեթինգի և հաղորդակցության ծառայության ղեկավար Ժաննա Մկրտումյանը։

 

Fast Bank-ի համար ռազմավարական նշանակություն ունի թվային լուծումների ակտիվ ներդրմանը զուգահեռ հաճախորդների հետ կենդանի շփման պահպանումը։