Բացել լրահոսը Փակել լրահոսը
Ասադ
A A
Քաղաքականություն

Ասադ. «Նման պայմանների ներքո ես չեմ հանդիպելու Էրդողանի հետ» (տեսանյութ)

Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադն անդրադրձել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ  Էրդողանի հետ հնարավոր հանդիպմանը և նշել. «Նման պայմանների ներքո ես չեմ հանդիպելու Էրդողանի հետ: Նա ինձ հետ հանդիպելուվ՝ ցանկանում է օրինականացնել Սիրիայի տարածքների թուրքական օկուպացիան»:

«Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպումը չի կայանա այն պայմաններով, որոնք առաջադրում է Անկարան։ Ներկա իրավիճակում նրա (խմբ.՝ Էրդողանի) հետ բանակցություններ սկսելը կնշանակի Թուրքիայի կողմից Սիրիայի հյուսիսային շրջանների օկուպացիայի ճանաչում», – ասել է Ասադը:

Ասադը Թուրքիային մեղադրել է 2011 թվականին Սիրիայում սկսված հակամարտությունում ահաբեկչական խմբավորումներին աջակցելու մեջ։ Նրա խոսքով՝ «Անկարան պատասխանատվություն է կրում խաղաղ բնակչության դեմ ավազակախմբերի գործողությունների համար»։

«Այն պետությունները, որոնք փորձել են անիշխանություն ստեղծել Սիրիայում, նաև պատասխանատու են թմրանյութերի առևտրի համար», – ասել է նա։

Ավելի վաղ Սիրիայի արտգործնախարար Ֆայսալ Միքդադն Անկարային կոչ էր արել վերջ դնել Սիրիայում իր ռազմական ներկայությանը՝ նշելով, որ երկրի հյուսիսային շրջանների շարունակվող բռնազավթման պայմաններում «անհնար է խոսել Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման մասին»։

ermenihaber.am