A
A
Անցակետից կրկին Արցախի քաղաքացիներ են առեւանգվել (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱյսօր Հակարիի ապօրինի անցակետից կրկին Արցախի քաղաքացի է առևանգվել: Նախ՝ պաշտոնապես հայտարարվել է մեկ քաղաքացու առևանգման մասին: Ավելի ուշ հաստատվեցին սոցցանցերում շրջանառվող տեղեկությունները՝ արդեն երեք երիտասարդի առևանգման մասին:
Ադրբեջանական աղբյուրներն էլ խոսում են նրանց դեմ ավելի վաղ հարուցված քրեական գործերի մասին՝ փաստացի հիմնավորելով, որ անցակետով անցնող յուրաքանչյուր հայ կարող է այդ բախտին արժանանալ: