Բացել լրահոսը Փակել լրահոսը
Աշոտյան (2)
A A
Քաղաքականություն

ՀՀ հակակոռուպցիոն դատարանը մերժել է Արմեն Աշոտյանի գույքը արգելադրելու մասին քննիչի միջնորդությունը

ՀՀ հակակոռուպցիոն դատարանը մերժել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի գույքը արգելադրելու մասին քննիչի միջնորդությունը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Աշոտյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը:

«ՀՀ հակակոռուպցիոն դատարանը մերժել է քննիչի միջնորդությունը Արմեն Աշոտյանի գույքը արգելադրելու մասին:

Համոզված եմ, որ մի օր հասնելու ենք Արմենին ազատելու որոշմանը, այնուհետեւ՝ արդարացմանը»,- գրել է նա:

Հիշեցնենք, որ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ձերբակալվել է հունիսի 15-ին, իսկ հունիսի 16-ին երկու ամսով կալանավորվել։ Օգոստոստի 15-ին հայտնի դարձավ, որ նրա ևս երկու ամիս կմնա կալանքի տակ։