A
A
Ադրբեջանը կարող է զորք մտցնել Արցախ իրավիճակը «կարգի բերելու» պատճառաբանությամբ․ Ա․Պետրոսյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Արցախում կարող է չհասցնեն նախագահ ընտրել, որովհետև մենք տեսնում ենք, թե Ադրբեջանը որքան է սադրում իրավիճակը։ Նրանց լեգիտիմ հիմք են փնտրում պատերազմ հրահրելու համար։ Իսկ Արցախի նախագահի հրաժարականը կարող է հանգեցնել ներքին քաոսի, որը Ադրբեջանի կողմից կարող է գնահատվել որպես սեփական տարածքում իրավական իրավիճակի վատթարացում, որը հիմք է զորք մտցնելու՝ այդ քաոսը «կարգի բերելու» համար»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց տարածաշրջանային հարցերով փորձագետ Արմեն Պետրոսյանը՝ անդրադառնալով Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի՝ հրաժարական տալու մասին հայտարարությանը։
Հիշեցնենք, որ Ա․ Հարությունյանն այսօր հայտարարել է, որ վաղը հրաժարական է տալու։ Փորձագետը հավելեց, որ Արցախում ստեղծված իրավիճակը բավականին լուրջ է։
Մանրամասները՝ տեսանյութում։