A
A
Բրյուսելը Երևանին ու Բաքվին հորդորում է խուսափել հետագա բախումներից և վերսկսել երկխոսությունը
Աջակցիր «Ա1+»-ինԵվրամիությունը իր ափսոսանք է հայտնում Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղի ունեցած ռազմական գործողությունների վերաբերյալ, որի հետևանքով հայկական կողմը հաղորդել է 3 զոհի և 2 վիրավորի, Ադրբեջանը՝ 3 վիրավորների մասին։
ԵՄ դիվանագիտական գերատեսչության խոսնակ Պետեր Ստանոն X հարթակի (նախկին Twitter) իր էջում գրառում է թողել, ուր, մասնավորապես, ասվում է.
«ԵՄ-ն ափսոսանք է հայտնում Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղի ունեցած բախումների կապակցությամբ, ինչի հետևանքով կան զոհեր և վիրավորներ: Կողմերին կոչ ենք անում խուսափել հետագա բախումներից և վերսկսել երկխոսությունը», նշված է գրառման մեջ։