Պարոն Միշե՛լ, մենք այլևս զիջելու տեղ չունենք.հայ ժողովուրդը ստանալու բան ունի. Սաղաթելյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱյսօր մեր համասփյուռ հայ ժողովուրդը միջազգային հանրությանը, մեր բարեկամ դաշնակից երկրներին ու մեր թշնամիներին շատ հստակ և ուղիղ ասում է, որ Հայաստանի իշխանությունների մեջտեղ բերած հանձնվելու օրակարգը, հայ ժողովրդի օրակարգը չէ: Հայ ժողովուրդը մերժում է այդ օրակարգը և պատրաստ է շարունակաել պայքարը իր հայրենիքի համար:
Այս մասին Արցախի անկացության առթիվ կազմակերպված հանրահավաքի ժամանակ ասել է ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը:
«Սիրելի արցախցիներ, դուք այս օրերին ձեր զրկանքների և տառապանքի գնով բարձր եք պահում հայ ժողովրդի պատիվը: Դուք ձեր տոկունությամբ և համառությամբ գրում եք հայ ժողովրդի նորագույն պատմության ամենալուսավոր էջերից մեկը»,- ասել է նա:
Ըստ նրա այսօր յուրաքանչյուր արցախցի իր դիմադրությամբ պաշտպանում է Հայաստանի որևէ՛ գյուղ, որևէ՛ քաղաք, ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու: Արցախն է Հայաստանի անվտանգության երաշխավորը:
Իշխան Սաղաթելյանը նաև անդրադարձավ Շառլ Միշելի երեկվա հայտարարությանը:
Մանրամասները՝ տեսանյութում։