Բացել լրահոսը Փակել լրահոսը
Հենրիխ Մխիթարյան
A A
Սպորտ Պաշտոնական

Կոչ եմ անում իմ երկրպագուներին, սպորտի աշխարհի գործընկերներին՝ արձագանքել և օգնել․ Հենրիխ Մխիթարյանի գրառումը

Իտալիայի գավաթակիր, Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը ֆեյսբուքյան գրառում է կատարել․

«Լեռնային Ղարաբաղում ռազմական հսկողության տակ է գտնվում 120 հազար խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 30 հազար երեխա։ Ադրբեջանը վերսկսել է իր պատերազմը Լեռնային Ղարաբաղի դեմ՝ թիրախավորելով խաղաղ բնակիչներին և քաղաքացիական ենթակառուցվածքները՝ 9-ամսյա կանխամտածված շրջափակումից, սովից և հումանիտար օգնության մերժումից հետո։
Ինչպես ասում են փորձագետները՝ սա ցեղասպանություն է։
Կոչ եմ անում իմ երկրպագուներին, սպորտի աշխարհի գործընկերներին և լրատվամիջոցներին արձագանքել և օգնել խաղաղությունը վերականգնելու համար:
Երեխաները թիրախ չպետք է լինեն, 2 երեխա արդեն մահացել է, 13-ը վիրավորվել են»,-գրել է նա:

Հիշեցնենք, որ նա երեկ նույնպես կոչ էր արել։