Բացել լրահոսը Փակել լրահոսը
260944257_10225849885064107_2976750773867340497_n
A A
Պաշտոնական

Սամվել Շահրամանյանին փոխանցել եմ, որ այս ծանր պահին Սամվել Բաբայանը պատրաստ է վերցնել իշխանությունը և բանակցել Ադրբեջանի հետ․ Հ․ Խանումյան

Ազգային վերածնունդ կուսակցության նախագահ Հայկ Խանումյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Երեկ անձամբ կապվել եմ Սամվել Շահրամանյանի հետ և փոխանցել, որ այս ծանր պահին Սամվել Բաբայանը պատրաստ է վերցնել ամբողջ պատասխանատվությունը, վերցնել իշխանությունը և բանակցել Ադրբեջանի հետ։ Շահրամանյանը խոստացել է նախագահական գալուն պես հանդիպել Բաբայանի հետ և քննարկել առաջարկը։

Սակայն, հավանաբար Բակո Սահակյանի և Արկադի Ղուկասյանի ճնշմամբ, նա չգնաց այս քայլին` ասելով, որ իրենք ռուսների միջոցով խոսում են Բաքվի հետ` հրադադարի հասնելու համար։ Նույն առաջարկը փոխանցվել է նաև Արայիկ Հարությունյանի միջոցով, սակայն ապարդյուն։ Ակնհայտ է, որ նախագահների այս ծաղկաբույլը ամբողջովին հանձնում է Արցախը։