Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հարցազրույց Քաղաքականություն

Արցախի իշխանություններն ինչ-որ ծրագրեր ունեին, որ գնացին այդ քայլին․ Հ․Աղազարյան (տեսանյութ)

«Մի հարց է առաջանում՝ եթե պետք է այս քայլին գնային, Արցախում ի՞նչ իմաստ ուներ իշխանափոխությունը։ Թե՞ իմաստ ուներ, որ գնային այդ քայլին։ Կարող է պատահի, որ Արայիկ Հարությունյանը կողմնակից չէր այս քայլերին, թե՞ կարող է նա սխալվում էր, որ կողմնակից չէր։ Այնուամենայնիվ կարծում եմ, բոլոր քայլերը հաշվարկված էին Արցախի իշխանությունների կողմից։ Նշանակում է, որ ինչ-որ ծրագիր ունեին, որ գնացին այս քայլին, նշանակում է, որ հաջորդ քայլերն էլ ունեն»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը՝ անդրադառնալով այսօր Արցախի իշխանությունների անունից տարածված այն հայտարարությանը, թե ընդունել են ռուս խաղաղապահների առաջարկությունը և դադարում են կրակը։

Պատգամավորը կասկածներ ունի, որ այդ հայտարարության տակ Արցախի իշխանությունները ստորագրել են, մտածում է, ՌԴ-ն ու Ադրբեջանն են ստորագրել։ Նա նաև չի բացառում, որ Արցախի իշխանությունները չեն էլ մասնակցել այդ բանակցություններին ու հայտարարության տեքստի ձևակերպմանը։ «Հայտարարության կողմերն ովքե՞ր են։ Արցախն ու Ադրբեջա՞նը, թե՞ Ռուսաստանն ու Ադրբեջանը»,- հավելեց Հ․Աղազարյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։