Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հարցազրույց Քաղաքականություն

Ադրբեջանի խնդիրը Արցախը չէ, Հայաստանի կապիտուլիացիան է․ Գևորգ Մելիքյան (տեսանյութ)

«Այս սպանդի համար կա երեք պատասխանատու՝ Հայաստանի իշխանությունները և նրանց վարած քաղաքականությունը, երկրորդը՝ Ռուսաստանի իշխանություններն ու նրանց վարած քաղաքականությունը և Ադրբեջանը»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց Ազգային դիմակայության հայկական ինստիտուտի տնօրեն, քաղաքական գիտությունների թեկնածու Գևորգ Մելիքյանը՝ անդրադառնալով անցած մեկ օրում և ընդհանրապես Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած իրադարձություններին։

Նա գտնում է, որ Ադրբեջանի համար արցախյան խնդիր չկա, կա հայկական Հայաստանի խնդիր, որի մեջ էլ դիտարկում Արցախի խնդիրը։ «Պայքարը Հայաստանի դեմ ներառում է Արցախի հարցը։ Ադրբեջանի խնդիրը Արցախը չէ, Հայաստանի կապիտուլիացիան է։ Խնդիրը միայն այն է, թե ով պետք է պատասխան կրի Արցախը հանձնելու համար»,- հավելեց Գ․Մելիքյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։