Քարդաշյանը կոչ է արել ԱՄՆ կառավարությանն ու միջազգային հանրությանը՝ կանխել ցեղասպանությունը ԼՂ-ում
Աջակցիր «Ա1+»-ինԱմերիկահայ հեռուստաաստղ, գործարար Քիմ Քարդաշյանը կրկին բարձրաձայնել է Ադրբեջանի կողմից Արցախի հայ բնակչության դեմ իրականացվող ցեղասպան քաղաքականության մասին՝ կոչ անելով միջազգային հանրությանն անհապաղ միջամտել իրադրությանը։
Քարդաշյանը X սոցիալական հարթակում կիսվել է Rolling Stone պարբերականում սեպտեմբերի 8-ին իր և ամերիկահայ բժիշկ, պրոդյուսեր Էրիկ Էսրաիլյանի հոդվածով, որում կոչ էին անում ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին դադարեցնել ևս մեկ ցեղասպանություն՝ այս անգամ Արցախում։
«Ցավալի է, որ Արցախի/Լեռնային Ղարաբաղի հայերի ցեղասպանության հնարավորությունն ավելի է մեծացել հիմա՝ քաղաքացիական բնակչության դեմ Ադրբեջանի լայնածավալ հարձակումների պատճառով, ամիսներ տևած շրջափակումից և սովի մատնելուց հետո։ Մենք կոչ ենք անում ԱՄՆ կառավարությանն ու միջազգային հանրությանը՝ անհապաղ միջամտել՝ կանխելու հումանիտար աղետը»,- գրել է Քիմ Քարդաշյանը։
We are sharing our recent Op-Ed again for background information. Sadly, the potential for genocide of Armenians Artsakh/Nagorno-Karabakh is worse now because of full-scale attacks by Azerbaijan on the civilian population after months of blockade & starvation. We appeal to the US… https://t.co/vwzrq2FQUY
— Kim Kardashian (@KimKardashian) September 20, 2023