Բացել լրահոսը Փակել լրահոսը
380921665_718934816942106_1735275229382869602_n
A A
Հասարակություն

Կաթողիկոսն այցելել է Եռաբլուր

Սեպտեմբերի 21-ին, Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առիթով Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը եպիսկոպոսաց դասի և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանների հետ այցելեց «Եռաբլուր» զինվորական պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու հայրենիքի պաշտպանության համար իրենց կյանքն ընծայաբերած հայորդիների հիշատակին:
 
Պանթեոնում հոգևորականաց դասը, Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ, աղոթք բարձրացրեց առ Աստված քաջորդիների հոգիների խաղաղության համար:
 
Յիշատակն արդարոցն օրհնութեամբ եղիցի