A
A
ԼՂ–ում խաղաղապահ առաքելության ընթացքում 6 զինվորական է զոհվել. ՌԴ դեսպանություն
Աջակցիր «Ա1+»-ինԼեռնային Ղարաբաղում խաղաղապահ առաքելություն իրականացնելու ընթացքում զոհվել է 6 զինծառայող, ևս մի քանի մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Այս հայտարարությունը տարածել է Հայաստանում ՌԴ դեսպանությունը` ներկայացնելով Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորակազմի գործունեությունը։
«Ծայրահեղ բարդ իրավիճակում խաղաղապահներն իրականացնում են իրադրության շուրջօրյա մշտադիտարկում և ակտիվ ջանքեր են գործադրում, այդ թվում՝ կյանքի համար վտանգավոր, Լեռնային Ղարաբաղի քաղաքացիական բնակչությանը պաշտպանելու համար»,- ասվում է հայտարարության մեջ: