Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Մարզեր

«Առաջին հերթին պետք է աշխատանք գտնենք»․ Մեղրիում ևս արցախցի ընտանիքներ են ապաստանել (տեսանյութ)

Մեղրի համայնքի Ագարակ քաղաքում հանգրվանած Բալայանների ընտանիքում արդեն գտել են ամեն ինչ նորից սկսելու տարբերակը։ Ասում են՝ աշխատել է պետք, պահանջելով հարց չի լուծվի։ Այս համայնքում ևս Արցախից բռնի տեղահանված տասնյակ ընտանիքներ են ապաստանել․ քաղաքացիների, պատկան մարմինների հետ համատեղ ջանքերով փորձում են մեղմել նրանց վիճակը, հայտնում է Սյունիք ՀԸ-ն։