Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Առաջարկում է մասնավորից անցնել կոոպերատիվի (տեսանյութ)

Տնտեսություն
22ee167a6a52f12f087351130c2d87c7

Հայաստանում չի մշակվում հողերի 50 տոկոսը կամ 90 հազար հա, իսկ մյուս 50 տոկոսից 36-ը օգտագործվում է ոչ նպատակային: Տնտեսագետ Արսեն Պետրոսյանի պնդմամբ` ստացված 14 տոկոսի արդյունավետությունն էլ բավական ցածր է: «Ի՞նչ ցուցանիշներ ունենք այսօր բուսաբուծության բնագավառում, ըստ պաշտոնական թվերի` միայն կարտոֆիլը 1 հեկտարի հաշվով ստացվում է 15-20 տոննա, որը շատ չնչին է: Կամ կովի կաթնատվությունը 1500-1700 լիտր, այն դեպքում, երբ ներկրում ենք Հոլանդիայից կովեր, որոնք 8000-ից 12 000 լիտր են տալիս: Տեսեք ինչ տարբերություն կա»,- ասաց նա:

Տնտեսագետի խոսքերով` պետական աջակցության ծրագիրը գյուղատնտեսության բնագավառում լուրջ իրատեսական փոփոխություններ կարող է ունենալ , եթե ավելի համակարգված ձեւով մշակվի. «Այսօր ներկրվել է սերմնացու, որոնք, իհարկե, շատ օգտակար է գյուղացու համար, սակայն դա արվել է նաեւ նախկինում: 20 տարի է ներկրել ենք եւ կարտոֆիլ, եւ ցորեն, բայց այդպես էլ սերմնաբուծությունը մեզ մոտ չի զարգացել: Նույնը անասունների տարբերակով, ներկրել ենք անասուններ` բարձր կաթնատվությամբ` կրկին անարդյունք»:

Ըստ փորձագետի` խնդիրը նրանում է, որ 20 տարվա ընթացքում այդպես էլ չի ստեղծվել ագրարարային համակարգ: Մասնագետն առաջարկում է օգտագործել զարգացած երկրների փորձը եւ գյուղատնտեսական քաղաքականության մեջ իրականացնել այնպիսի փոփոխություններ, որոնց դեպքում շեշտը դրվի կոոպերացիաների ստեղծմանը: Մինչդեռ նոր մշակված ծրագրերում ըստ նրա` այսօր կոոպերատիվներին անհրաժեշտ ուշադրություն չի ցուցաբերվում:

Տնտեսագետի հաշվարկով իր առաջարկը օգտագործելով, պետությունը պետք է նաեւ կոոպերատիվներին 3 տարով ազատի բոլոր տեսակի հարկերից, զուգահեռաբար բաժնեմասով մասնակցի դրանց ձեւավորմանը, տրամադրի ֆինանսավորում այնքան չափով, ինչ անհրաժեշտ է գյուղացուն վերարտադրվելու համար:

Իսկ մինչ այդ, մասնագետի բնորոշմամբ, չնայած վիճակը շտկելու կառավարության փորձերին, այդ ձգտումների հիմքում կրկին մասնավոր բնույթի լուծումներն են, որոնք ըստ նրա`շրջադարձային արդյունք ապահովել չեն կարող: