Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

100 հազարական դրամ միանվագ   գումարներն արդեն հատկացվել է առավել քան 52 հազար անձի․ Նազելի Բաղդասարյան (տեսանյութ)

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը (ԱՍՀՆ) գործարկել է հարթակ՝ https://dimum.ssa.am, որում ԼՂ-ից բռնի տեղահանվածները կարող են մուտքագրել իրենց տվյալները և ճշտել՝ արդյոք պետության կողմից տրամադրվող դրամական աջակցության շահառու են, թե ոչ:

Այս մասին հոկտեմբերի 10-ին «Հումանիտար կենտրոն»-ում կայացած ասուլիսում հայտնեց Հայաստանի վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը՝ ընդգծելով, որ հարթակում կարելի է ծանոթանալ  նաև անչափահասների դիմումների կցագրման ընթացքին:

Անդրադառնալով երեխաների հաշվառման գործընթացին՝ նա տեղեկացրեց, որ շուրջ 30 հազար անչափահաս արդեն իսկ հաշվառված է համակարգում, նրանցից 21690-ի դիմումներն արդեն իսկ մուտքագրված են, և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից այժմ դրանք մշակման փուլում են։ Առաջիկա օրերի ընթացքում նրանք կտեղեկացվեն՝ արդյոք ներկայացված դիմումները բավարարվել ե՞ն:

Բաղդասարյանը նշեց, որ 100 հազարական դրամ միանվագ   գումարներն արդեն հատկացվել է առավել քան 52 հազար անձի, մյուսներին այդ աջակցությունը հատկացնելու գործընթացը շարունակվում է:

Հետագա խնդիրներից խուսափելու և մերժում չստանալու համար վարչապետի մամուլի քարտուղարը  հորդորեց քաղաքացիներին  համապատասխան դաշտերը լրացնելիս՝ լինել շատ ուշադիր: Իսկ խնդիրների առկայության պարագայում  դիմել  միասնական սոցիալական ծառայության կենտրոններից  որևէ մեկին: