Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հարցազրույց Քաղաքականություն

Իմ պատկերացմամբ, ես պետք է ղեկավարեմ այդ կառույցը․ Սամվել Բաբայան (տեսանյութ)

«Պետք է դիմենք դատարան և մինչև հունվարի 1-ը հասկանանք, Արցախը լուծարելու մասին այդ հրամանը սահմանադրակա՞ն է, թե՞ ոչ։ Հետո մի կառույց ստեղծենք, որն Արցախից եկած մարդկանց խնդիրներով պետք է զբաղվի։ Այսօր Գագիկ Բաղունցն է Արցախի ԱԺ-ի փաստացի նախագահը, հանդիպել եմ նրա հետ և խնդրել, որ կազմակերպի դա»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց ԼՂ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանը՝ անդրադառնալով հետագա գործողություններին։

Ս․Բաբայանը չբացառեց, որ այդ կառույցը բանակցի նաև Ադրբեջանի հետ։ Հարցին, թե Սամվել Շահրամանյա՞նը պետք է ղեկավարի այդ կառույցը, պատասխանեց, թե Արցախը լուծարելու հրամանագիր ստորագրած մարդը չի կարող Արցախի անունից բանակցել։

«Իմ պատկերացմամբ ես պետք է ղեկավարեմ։ Եթե նախագահն օրենքով է գործել, նա էլ կմնա ու կղեկավարի։ Իսկ եթե դատարանը որոշի, որ օրենքով չի գործել, ինչի մասին է խոսքը»,- հավելեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։