ԼՂ-ից բռնի տեղահանված ավելի քան 80 հազար անձ կեցավայր ունի (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին
Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ավելի քան 55 հազար անձ ուղղորդվել է դեպի կեցության վայրեր և ավելի քան 25 հազարը սեփական նախաձեռնությամբ է գտել այն:
Այս մասին «Հումանիտար կենտրոն»-ում կայացած ասուլիսի ընթացքում ասել է ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը:
«Նրանք բոլորը գտնվում են մեր ուշադրության ու հոգածության ներքո և վարչական ղեկավարները աշխատում են այդ ուղղությամբ: Նրանք Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության մեր գործընկերների, մասնավորապես՝ Միասնական սոցիալական ծառայության մեր աշխատակիցների հետ ամենօրյա ռեժիմով գնահատում են բռնի տեղահանվածների կարիքները, ինչպես նաև կատարում են ընթացիկ հաշվառում, որովհետև պրոցեսը դինամիկ է: Մենք նկատում ենք, որ շատ ընտանիքներ տեղափոխվում են իրենց կեցության վայրերից, բնակավայրերից և փնտրում են մի կողմից ավելի հարմար կեցավայրեր՝ պայմանավորված ընտանիքների վերամիավորումով, բարեկամների՝ իրար մոտ լինելու հանգամանքով, ինչպես նաև նկատվում են որոշակի միտումներ աշխատանքի, միջնաժամկետ հեռանկարների որոշակիության առումով»,-նշել է Տերտերյանը: