Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Մշակույթ

«Ռոզալի» ֆիլմի պրեմիերան կայացավ

«Ռոզալի» ֆիլմն այլևս էկրաններին է: «Շարմ» հոլդինգի ռոմանտիկ կատակերգությունը պատմում է հայաստանյան գաղտնի լաբորատորիաներից մեկում ստեղծված կին-ռոբոտի մասին:

Ռոզալին աչքի է ընկնում ոչ միայն հզոր արհեստական բանականությամբ. նրանում ինտեգրված են սինթետիկ հորմոններ, որոնց շնորհիվ կարողանում է մտածել ու զգալ իրական մարդու պես:

Բայց մարդկային զգաղմունքներ՝ սեր, խանդ, կիրք, երջանկություն, ատելություն ու կարոտ ձեռք բերելու համար ռոբոտն ու ֆիլմի հերոսը՝ Առաքելը, պետք է յուրահատուկ փորձարկման փուլ անցնեն: Ֆիլմի գլխավոր հերոսներին մարմնավորում են Տարոն Իսպիրյանը (Պոնչ) ու Նաստասյա Գոլովկոն:

«Մենք վստահ էինք, որ այս հումորային ժանրում Պոնչը կկարողանա իրեն դրսևորել, քանի որ Պոնչը, թե՛ շնորհալի երիտասարդ է, թե՛ սիրված դերասան: Պոնչը մարմնավորում է երիտասարդի, որը մարդկային կերպարանափոխությունն ավելի ակնառու է, քան ռոբոտի կերպարանափախությունը մարդուն: Նաստասյայի դեպքում մեզ պետք էր դերասանուհին, որին կկարողանայինք կերպարանափոխել և հանդիսատեսը տեսնելու է, թե ինչքան տարբեր կերպարներում է ներկայանալու նա»,- դերեկատարների ընտրության մասին լրագրողների հետ զրույցում պատմեց պրոդյուսեր Արման Միտոյանը։

Նշենք, որ ֆիլմի գլխավոր պրոդյուսերը Ռուբեն Ջաղինյանն է, ով նաև սցենարի համահեղինակներից է: Մյուս հեղինակներն են Աշոտ Աբրահամյանը և Դավիթ Բաբախանյանը: Նախքան ֆիլմի փակ ցուցադրությունը կայացել է կապույտ գորգի արարողությունը:

Կապույտ գորգին ֆիլմի ստեղծագործական կազմից բացի ներկա էին մի շարք հայ հայտնիներ, ռեժիսորներ, սցենարիստներ, պրոդյուսերներ և ոլորտի մի շարք այլ ներկայացուցիչներ: