Իսրայելը ցամաքային գործողություն է սկսել Գազայում (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՇաբաթ գիշեր Իսրայելի պաշտպանության ուժերը «զգալիորեն կընդլայնեն» ցամաքային գործողությունները Գազայի հատվածում՝ «Համաս»-ի զինյալների և նրանց ենթակառուցվածքների ոչնչացմանն ուղղված, քիչ առաջ հայտարարել է Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայության ներկայացուցիչ Դեյվիդ Հագարին։
Ուրբաթ գիշեր Իսրայելի պաշտպանական ուժերը հարվածներ են հասցրել «Համաս»-ի թիրախներին:
Ուրբաթ երեկոյան Գազայի հատվածի հրետակոծությունն ուժեղացել է։ Հաղորդվում է, որ հզոր պայթյուններ են հնչում նրա հյուսիսային հատվածում։ Al Arabiya հեռուստաալիքն այս գնդակոծությունն անվանել է ամենահզորը պատերազմի սկզբից ի վեր։
Գազայում ամբողջությամբ անջատվել են բջջային կապն ու ինտերնետը։
Իսրայելի պաշտպանության բանակը Գազայի հյուսիսային հատվածի բնակիչներին կոչ է արել շարժվել հարավ։
----------------
Սպիտակ տունը հայտնել է, որ իրենք տեսնում են իսրայելական ցամաքային գործողության մասին ստացվող հաղորդումները, սակայն դեռ չեն մեկնաբանել բուն իրավիճակը։
Իսրայելի պաշտպանության բանակի ներկայացուցիչ, կոնտրադմիրալ Դանիել Հագարին ուրբաթ օրը հայտարարել է, որ Գազայի հատվածում «ցամաքային գործողությունների ընդլայնում» է լինելու:
«Մենք կշարունակենք գրոհել Գազա քաղաքը և նրա շրջակա տարածքները», - ասել է Հագարին: Մամլո ասուլիսի ընթացքում նա Գազայի բնակիչներին կոչ է արել հեռանալ ռազմական գոտուց դեպի հարավ։
Լրատվամիջոցները հայտնում են, որ Իսրայելի պաշտպանության ուժերը (IDF) հզոր հարձակումներ են իրականացնում Գազայի հատվածում «Համասի» զինյալների («Համասը» ԱՄՆ-ի կողմից ճանաչվել է ահաբեկչական կազմակերպություն) օբյեկտների ուղղությամբ՝ օգտագործելով ավիացիա, հրետանի և նավատորմ:
Հաղորդվում է նաեւ, որ Գազայում դադարել է գործել բջջային կապն ու ինտերնետը։
AP գործակալությունը հայտնում է, որ Գազայի հատվածում բժշկական հումանիտար օգնություն ցուցաբերող Կարմիր մահիկ կազմակերպությունը կորցրել է կապն իր օպերատիվ շտաբի և բժշկական խմբերի հետ։
Կազմակերպության ներկայացուցիչների խոսքով՝ մարդիկ մտավախություն ունեն, որ այլեւս չեն կարողանա կապ հաստատել շտապօգնության ծառայության հետ։ Մարդասիրական այլ կազմակերպություններն էլ ասում են, որ իրենք չեն կարողացել տեղում կապ հաստատել անձնակազմի հետ:
Ուրբաթ օրը Սպիտակ տան մամուլի ասուլիսում Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցության համակարգող Ջոն Քիրբին նշել է, որ ԱՄՆ-ը տեսնում է Գազայի հատվածում Իսրայելի «ընդլայնված ցամաքային գործողությունների» մասին հաղորդումները: Այնուամենայնիվ, Քիրբին առայժմ հրաժարվում է մեկնաբանել այս հաղորդագրությունները։
Ավելի վաղ ուրբաթ օրը Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը արտասահմանցի լրագրողների մի փոքր խմբին պատմել է, որ մոտ ապագայում ակնկալվում է երկար ու դժվարին ցամաքային հարձակում Գազայի ուղղությամբ:
Գալլանտը նաև ասել է, որ «երկար ժամանակ կպահանջվի» «Համասի» թունելների հսկայական ցանցը վերացնելու համար, և որ ավելի ցածր ինտենսիվության մարտերի երկար փուլ է սպասվում, քանի որ Իսրայելը ոչնչացնելու է դիմադրության օջախները: