Բացել լրահոսը Փակել լրահոսը
thumbnail_001 (1)
A A
Մշակույթ Պաշտոնական

«Երևան» պատանեկան սիմֆոնիկ նվագախումբն ունի բոլոր նախադրյալները՝ լինելու մեր երաժշտական սերուցքի հարթակը». Տիգրան Ավինյան (տեսանյութ)

«Երևան» պատանեկան սիմֆոնիկ նվագախումբը հանդես կգա նոր նախաձեռնություններով: Պատանի երաժիշտների, նրանց ծնողների ու երևանյան մշակութային օջախների աշխատակիցների հետ հանդիպել են Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն ու նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը: Պատասխանատու այս նախագիծը միավորել է համայնքային ենթակայության 24 երաժշտական և արվեստի դպրոցների ավելի քան 82 աշակերտների ու կրթական այլ հաստատությունների շուրջ 20 ուսանողների:

Նախապատրաստական աշխատանքներ ու գրեթե ամենօրյա փորձեր. նվագախմբի համար պատասխանատու նշաձող է սահմանված: Մաեստրո Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ պատանի երաժիշտները կկատարեն Շուբերտի «Անավարտ» և Հայդնի 100-րդ սիմֆոնիաները: Երկացանկում նախատեսված է նաև համաշխարհային դասական երաժշտարվեստի բարդագույն տեղծագործություններից մեկը՝ Չայկովսկու 4-րդ սիմֆոնիան: Արդեն բանակցություններ են տարվում աշխարհահռչակ ջութակահարներ Ագուստին Հադելիխի և Սերգեյ Խաչատրյանի հետ:

Նվագախմբի գործունեությունը խթանելու նպատակով նախագծում ընդգրկված աշակերտներն, ի դեպ կազատվեն դպրոցների ուսման վարձավճարներից, մանկավարժներին էլ արտաժամյա

պարապմունքներ իրականացնելու համար միջոցներ կհատկացվեն: Նախագծի շրջանակում պատանի երաժիշտների համար ձեռք կբերվեն նաև երաժշտական գործիքներ, ինչն իր հերթին կթեթևացնի մասնակիցների սոցիալական բեռը:

Այդ մասին հայտնում են Քաղաքապետարանից։