Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Մշակույթ

Չունեմ Ինստագրամ ու ինքս իմ գնահատականը չեմ տալիս․ Էդուարդ Թոփչյան (տեսանյութ)

Արամ Խաչատրյանի 120-ամյակի միջոցառումների շրջանակում Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը մաեստրո Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ հյուրախաղերով հանդես կգա Եվրոպայի, Ամերիկայի Միացյալ Նահանգների և Կանադայի հեղինակավոր՝ Carnegie Hall, Le Maison Symphonique, Megaro Moussikis, Boston Symphony Hall, Roy Thomson Hall համերգասրահներում: Նվագախմբի հետ հանդես կգան հայ անվանի մենակատարներ՝ դաշնակահար Սերգեյ Բաբայանը, ջութակահարներ Սերգեյ Խաչատրյանը և Անուշ Նիկողոսյանը:

Քսանից ավել տարիներ նվագախումբը ղեկավարում է Էդուարդ Թոփչյանը և տարեց տարի գրանցելով նորանոր հաջողություններ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկն այսօր մեծ գնահատանքի է արժանանում հեղինակավոր երաժիշտների կողմից և դուրս է գալիս միջազգային հեղինակավոր բեմեր։

«Ա1+»-ը զրուցել է Էդուարդ Թոփչյանի հետ, նվագախմբի հաջողությունների, հյուրախաղերի և գալիք ծրագրերի մասին։

«Հիմա մենք իրոք հասկանում ենք խաղաղության գինը։ Ամեն ինչի պատրաստ եմ, միայն թե երկրում լավ լինի,– ասում է մաեստրոն և ավելացնում,– հավատում եք, երբեմն նույնիսկ երեխայական մտքեր եմ ունենում․օրինակ, եթե ասեն, երաժշտությամբ որ չզբաղվես, խաղաղություն կլինի՝ կհամաձայնեմ։