Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հարցազրույց Քաղաքականություն

Սա նշանակում է, որ կարող են լինել ռազմական գործողություններ․ Արեգ Քոչինյան (տեսանյութ)

 «Փակուղուց դուրս գալու երկու ելք կա՝ Արևմուտքը բավականաչափ ազդեցիկ միջոցներ կգործադրի Ադրբեջանին վերադարձնելու բանակցությունների արևմտյան ֆորմատ: Իսկ եթե դա չլինի, Հայաստանը պետք է առանց միջնորդների՝ Ադրբեջանի հետ ուղիղ բանակցությունների գնա։ Ես սա գերադասում եմ  Մոսկվայում բանակցությունների գնալու տարբերակից»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի ղեկավար Արեգ Քոչինյանը՝ անդրադառնալով հայ-ադրբեջանական բանակցություններին։

Փորձագետն ասում է, Ադրբեջանը, ստանալով Ղարաբաղը, փորձում է քցել թե Հայաստանին, թե Արևմուտքին և բանակցությունները շարունակել ռուսական հարթակում։ Նա գտնում է, որ ավելի լավ է Հայաստանը միայնակ կանգնի երկու հակառակորդի՝ Ադրբեջանի և Թուրքիայի դեմ, քան թե երեքի՝ այդ երկրների հետ միասին նաև Ռուսաստանի դեմ։

Ինչ վերաբերում է հնարավոր զարգացումներին, Քոչինյանն ասում է, ամենավատ տարբերակն այն է, ինչ հայտարարեց Ադրբեջանի նախագահը, որ իրենք ցանկանում են «ազատագրել» իրենց անկլավները։ «Սա նշանակում է, որ կարող են լինել բռնի գործողություններ, ռազմական գործողություններ, որոնց միջոցով Ադրբեջանը կհաստատի իր վերահսկողությունն այդ տարածքների շուրջ։ Եվ Արծվաշենի հարցը չի էլ բացվի»,- հավելեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։