Բացել լրահոսը Փակել լրահոսը
1123417
A A
Քաղաքականություն

Գազայի հատվածում զոհերի թիվը գերազանցել է 21 հազարը

Գազայի հատվածում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 21 հազար 110-ի։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, հայտնել են Գազայի առողջապահության նախարարությունից՝ հավելելով, որ  վիրավորվել է  55 հազար 243 մարդ։

Առողջապահության նախարարության ներկայացուցչի տեղեկատվությամբ՝ միայն վերջին 24 ժամում իսրայելական զինված ուժերի հարցվածների հետևանքով զոհվել է 195 մարդ։

Նա մտահոգություն է հայտնել Գազայի հարավում գտնվող՝ Նասերի անվան բժշկական համալիրի վերաբերյալ, որտեղ կարող է կրկնվել նույն սցենարը, ինչ հյուսիսային հատվածում տեղակայված «Աշ-Շիֆա» հիվանդանոցի դեպքում՝ կոչ անելով միջազգային կազմակերպություններին ձեռնարկել արդյունավետ և հրատապ միջոցներ՝ ապահովելու բժշկական համալիրի, անձնակազմի, վիրավորների, հիվանդների և հազարավոր տեղահանվածների պաշտպանությունը։