Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հարցազրույց Քաղաքականություն

Ադրբեջանը դեմ չէ, որ ճանապարհի վերահսկողությունը և անվտանգությունն ապահովեն Հայաստանի սահմանապահները (տեսանյութ)

«Հայ-ռուսական կարևոր երկխոսության անհրաժեշտություն կա։ Ես չեմ տեսնում լուրջ երկխոսություն այս նոր աշխարհաքաղաքական և տարածաշրջանային իրավիճակում, թե ինչպիսին պետք է լինեն հայ-ռուսական հարաբերությունները»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց քաղաքական վերլուծաբան Բորիս Նավասարդյանը։

Ավելին, նա գտնում է, որ Ռուսաստանի նկատմամբ տարբեր պայմանագրերով Հայաստանի ստանձնած պարտավորությունները խանգարում են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը։ Վերլուծաբանի խոսքերով՝ Ադրբեջանը կցանկանար Հայաստանի հետ ունենալ ուղիղ բանակցություններ, բայց մեր երկիրը նախ պետք է նվազեցնի Ռուսաստանի նկատմամբ մեր պարտավորությունները։

«Ադրբեջանը սկզբունքորեն դեմ չէ, որ Հայաստանի հանրապետության սահմանապահներն ապահովեն Նախիջևանին կապող ճանապարհի անվտանգությունն ու վեռրահսկողությունը»,- հավելեց Բորիս Նավասարդյանը։

 

 

Մանրամասները՝ տեսանյութում։