Բացել լրահոսը Փակել լրահոսը
1924291485_0_545_2048_1697_640x0_80_0_0_4bf07234f0fafec8efbf7e894b3d217e.jpg-main
A A
Հասարակություն

«Պաշարված Լենինգրադի երեխաների» հիշատակին կանգնեցված հուշակոթողին առնչվող միջադեպով քրեական վարույթ է նախաձեռնվել

ՀՀ ՔԿ նախագահի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը տեղեկացնում է, որ «Պաշարված Լենինգրադի երեխաների» հիշատակին կանգնեցված հուշակոթողին առնչվող միջադեպով քրեական վարույթ է նախաձեռնվել

«ՀՀ քննչական կոմիտեն ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից այսօր՝ հունվարի 30-ին, ստացել է հաղորդում՝ Երևան քաղաքի Վ․ Դավթյանի անվան այգում «Պաշարված Լենինգրադի երեխաների» հիշատակին կանգնեցված հուշակոթողի մոտ մեկ անձի կողմից կատարված առերևույթ խուլիգանական գործողությունների վերաբերյալ համացանցում և սոցիալական կայքերում տարածված տեսանյութի վերաբերյալ»,- ասված է հաղորդագրությունում։

«Ստացված հաղորդման առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Կատարվում է նախաքննություն՝ կատարվածի հանգամանքները լիարժեք պարզելու և նշված անձի գործողություններին իրավական գնահատական տալու նպատակով։

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում վերջինիս ինքնությունը պարզվել է, միջոցներ են ձեռնարկվում նրան վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ»,- ասված է գրառման մեջ։

Հիշեցնենք․ նախօրեին սոցցանցերում ու լրատվամիջոցներում տեղեկություն հայտնվեց, որ Երևանում տղամարդը պղծել է պաշարված Լենինգրադի երեխաների հիշատակին նվիրված հուշարձանը։ Նա ծաղկեպսակներից պոկել և տրորել է Ռուսաստանի դրոշի գույներով ժապավենը՝ նկարահանելով իր գործողություններն ու հրապարակելով տեսանյութը։