Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հարցազրույց Քաղաքականություն

Մենք Կադաստրի թուղթ ունենք՝ դրա վրա Սամվել Բաբայանի ստորագրությունն է․ Ազատ Արշակյան (տեսանյութ)

«Մենք Կադաստրի թուղթ ունենք, որի վրա 1994թ․Բիշկեքում Սամվել Բաբայանն է ստորագրել։ Դա Կադաստրի թուղթ է»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը։

Անդրադառնալով 2020թ․ 44-օրյա պատերազմին՝ նախկին պատգամավորն ասում է՝ հրամանատարներն այն լավ չկազմակերպեցին, այնպես արեցին, որ Հայաստանը պարտվի։

Ինչ վերաբերում է Հայաստան-Ռուսաստան հարաբերություններին, Ազատ Արշակյանն ասում է, թե ռուսները չգիտեն, որ Նիկոլ անունն իրենց վրա չի գալիս։ «Նիկոլ 1-ինը Ղրիմում պարտվեց, Նիկոլ 2-ը կայսրությունը կորցրեց, էս Նիկոլ 3-րդն էլ կարող է ԱՊՀ-ն ու ԵԱՏՄ-ն կործանի։ Անունը նշանակություն ունի»,- հավելեց նա։