Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Քաղաքականություն

Փարիզում մեկնարկել է Հայաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարների հանդիպումը

Փարիզում մեկնարկել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Ֆրանսիայի Եվրոպայի ու արտաքին գործերի նախարար Ստեֆան Սեժուրնեի հանդիպումը։ Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերին նախարարությունից։

«ՀՀ ԱԳ նախարարը ժամանել է Ֆրանսիա: Փարիզում մեկնարկել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Ֆրանսիայի Եվրոպայի ու արտաքին գործերի նախարար Ստեֆան Սեժուրնեի հանդիպումը:

Օրակարգը ներառում է հարցերի լայն շրջանակ ինչպես երկկողմ գործընկերության, այնպես էլ տարածաշրջանային թեմաների շուրջ»,- նշված է հաղորդագրության մեջ։