A
A
Մյունխենում տեղի է ունեցել Հայաստանի և Իրաքի վարչապետների հանդիպումը (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՄյունխենում տեղի է ունեցել Հայաստանի և Իրաքի վարչապետներ Նիկոլ Փաշինյանի ու Մոհամեդ Շիա Սաբար Ալիի հանդիպումը:
Զրուցակիցները կարևորել են Հայաստան-Իրաք բազմոլորտ համագործակցությունը և ձեռք բերված պայմանավորվածությունների հետևողական իրականացումը: Այդ առումով ընդգծվել է Իրաքի նախագահի` նախորդ տարի Հայաստան կատարած այցի և առաջիկայում ՀՀ նախագահի` Իրաք նախատեսվող այցի կարևորությունը:
Ըստ աղբյուրի՝ մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանային նշանակության հարցերի, ինչպես նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ թեմաների շուրջ: