A
A
ՈւՂԻՂ․ Ջո Բայդենի ուղերձը՝ Ալեքսեյ Նավալնիի մահվան կապակցությամբ (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԲայդեն. Ալեքսեյ Նավալնիի մահվան պատասխանատվությունը Պուտինի վրա է
Սպիտակ տան ղեկավարը հանդես է եկել հատուկ հայտարարությամբ՝ Ալեքսեյ Նավալնիի մահվան լուրի առնչությամբ։
«Հիմք չունեմ կարծելու, որ ճիշտ չէ»,- ասել է Բայդենը՝ արձագանքելով, թե արդյոք կարող է կեղծ լինել ռուսաստանցի ընդդիմադիր գործիչ Նավալնիի մահվան մասին ռուսաստանյան պաշտոնական տեղեկատվությունը։
«[Նավալնին] վերադարձել է Ռուսաստան՝ իմանալով, որ, ամենայն հավանականությամբ, իրեն բանտարկելու են կամ սպանեն՝ իր գործը շարունակելու համար։ Նա, ամեն դեպքում, այդ արեց, քանի որ խորապես հավատում էր իր երկրին»,- շարունակել է Սպիտակ տան ղեկավարը:
«Պուտինն է պատասխանատու Նավալնիի մահվան համար։ Նավալնիի հետ կատարվածը Պուտինի դաժանության հերթական ապացույցն է»,- ընդգծել է ԱՄՆ նախագահը։