A
A
Մոսկվայում ձերբակալված Ադրբեջանի քաղաքացին ազատ է արձակվել
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանի կողմից հետախուզվող Ադրբեջանի քաղաքացի Քամիլ Զեյնալին, ով անցած գիշեր ձերբակալվել էր Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում, ազատ է արձակվել, այս մասին հայտնում է ԱՊԱ գործակալությունը։
Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ ադրբեջանցին այսօր կվերադառնա Բաքու։
ՌԴ -ի պաշտոնական աղբյուրները դեռևս չեն մեկնաբանել ադրբեջանցու ազատ արձակման մասին տեղեկությունը: