Բացել լրահոսը Փակել լրահոսը
Մակրոն987298
A A
Քաղաքականություն

Ֆրանսիան երախտապարտ է հայերին իրենց ավանդի համար. Մակրոնի հայերեն գրառումը

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը X-ի իր միկրոբլոգում հայերեն գրառմամբ կարևորել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ներկայությունը դիմադրության շարժման մասնակիցներ Միսաք և Մելինե Մանուշյանների աճյունները պանթեոնում վերահուղարկավորելու արարողությանը։

«Այսօր, երբ Ֆրանսիան մեծարում է Միսաք և Մելինե Մանուշյաններին, երբ երախտապարտ է հայերին իրենց ավանդի համար՝ ի նպաստ ֆրանսիական ազգի, դիմադրության ոգու, հանուն ազատության պայքարի, Ձեր ներկայությունը կարևոր է մեզ համար։

Եվս մեկ անգամ վերահաստատում եմ Ձեզ Ֆրանսիայի աջակցությունը»,- նշել է Ֆրանսիայի նախագահը և տեղադրել լուսանկար Նիկոլ Փաշինյանի հետ։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Ելիսեյան պալատում հանդիպումից առաջ ԶԼՄ ներկայացուցիչների համար հանդես են եկել հայտարարություններով, որի ժամանակ Էմանուել Մակրոնն ընդգծել է. «Շնորհակալություն թանկագին Նիկոլ, այս կարևոր օրվա առիթով Փարիզում լինելու համար: Փետրվարի 21-ն այն օրն է, երբ Միսաք Մանուշյանը և դիմադրության շարժման նրա ընկերները սպանվեցին Ֆրանսիայի ազատության համար, և հայրենիքը նրանց լիովին ճանաչեց ու նրանք ամփոփվելու են պանթեոնում: Միսաք Մանուշյանն իր կնոջ՝ Մելինեի հետ կամփոփվի պանթեոնում, որտեղ Ֆրանսիան իր մեծ մարդկանց է ամփոփում: Սա նաև երախտագիտությունն է Ֆրանսիայի այն պայքարի համար, որը տրվել է ազատության համար»: