A
A
Ֆրանսիայի պաշտպանության նախարարը կայցելի Հայաստան
Աջակցիր «Ա1+»-ինՖրանսիայի պաշտպանության նախարար Սեբաստիան Լեկորնյուն կայցելի Հայաստան։
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, RTL ռադիոկայանին տված հարցազրույցում այս մասին հայտնել է Սեբաստիան Լեկորնյուն։
«Շուտով Հայաստան կգնամ խորհրդարանականներից և արդյունաբերական ոլորտի ներկայացուցիչներից բաղկացած մեծ պատվիրակությամբ»,- ասել է Լեկորնյուն։
Նա նշել է, որ սա կլինի առաջին դեպքը, որ Ֆրանսիայի պաշտպանության նախարարն այցելում է Հայաստան։
Նախարարը նաև ասել է, որ Ֆրանսիան բարեկամ Հայաստանին ռազմական տեխնիկա է տրամադրում բացառապես պաշտպանական նպատակների համար։ «Հայաստանը մեզ համար բարեկամ երկիր է, որը բախվում է անվտանգային լուրջ խնդրի։ Մեր պարտավորությունն է օգնել Հայաստանին, որպեսզի պաշտպանի իր տարածքային ամբողջականությունը»,- ասել է Լեկորնյուն։