Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Դա կամքի հարց չէ. Խանդանյանը` ՀԱՊԿ-ը լքելու մասին (տեսանյութ)

Հայաստանի ու ՀԱՊԿ-ի հարաբերություններում որևէ տեղաշարժ չկա, այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը։

«Հայաստանը վերջին շրջանում չի մասնակցում ՀԱՊԿ-ի աշխատանքներին, ուստի, այս պահին, իսկապես, սառեցված են  հարաբերությունները ՀԱՊԿ-ի հետ»,- նշեց նա։

Պատգամավորը նշեց, որ ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունները սառեցնելու մասին խոսքը իրավական գնահատական չէ, այլ՝ քաղաքական։